Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի «հսկայական» ռազմական ծախսերի մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը հասել են «հսկայական» մակարդակի, և նրանց ռազմականացումը ընթանում է արագացված տեմպերով։ Այս մասին Ֆրանս-ռուսական երկխոսության ասոցիացիային տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը 2012-2018 թվականներին գլխավորել է Հյուսիսատլանտյան դաշինքում Ռուսաստանի մշտական առաքելությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ռազմական ծախսերի գումարը հասել է հսկայական մակարդակի՝ 1,5 տրիլիոն դոլարի», - ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ դաշինքի եվրոպական երկրները պլանավորում են ռազմական նպատակներով ծախսել 456 միլիարդ դոլար, երբ իրենց պաշտպանական բյուջեները կաճի մինչև ՀՆԱ-ի 5%-ը։
Նա նշել է, որ այս ամենի համար կվճարեն հարկատուները։ Միևնույն ժամանակ, Գրուշկոն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրների իշխանությունները «ստիպված կլինեն զոհաբերել սոցիալական կարիքների, առողջապահության, գիտության և կրթության համար նախատեսված հատկացումները»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)