Նիդեռլանդները արգելել է իսրայելցի նախարարներ Բեն-Գվիրի և Սմոտրիչի մուտքը երկիր
Աշխարհ
Նիդեռլանդները Իսրայելի կաբինետի երկու անդամների՝ Ազգային անվտանգության և Ֆինանսների նախարարությունների ղեկավարներին՝ Իտամար Բեն-Գվիրին և Բեզալել Սմոտրիչին, հայտարարել է պերսոնա նոն գրատա։ Այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի՝ խորհրդարանին ուղղված նամակին։
Նամակում ընդգծվում է, որ Բեն-Գվիրը և Սմոտրիչը, Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնման օգտին անընդհատ հանդես գալով և Գազայի հատվածում էթնիկ զտումների կոչ անելով, նպաստել են պաղեստինցիների դեմ բռնության հրահրմանը։
Իսրայելցի նախարարներին արգելվել է մուտք գործել Նիդեռլանդներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)