Ուկրաինային Patriot մատակարարելը Գերմանիային թիրախ կդարձնի․ ՌԻԱ Նովոստի
Աշխարհ
Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմեյերը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Գերմանիայից Ուկրաինա Patriot համակարգերի մատակարարումը Գերմանիան կդարձնի ռազմական թիրախ։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում նոր համակարգերի գնումը կհարվածի երկրի բյուջեին և քաղաքացիների բարեկեցությանը։
«Սա ոչ միայն Գերմանիան է դարձնում թիրախ, այլև հարվածում է Գերմանիայի տնտեսությանը, հարկատուներին։ Եթե միջոցները ծախսվեն նոր համակարգերի գնման վրա, դրանք այլևս չեն կարող ծախսվել առողջապահության և ենթակառուցվածքների վրա», - բացատրել է Նիմեյերը։
Նա հավելել է, որ գերմանական ճանապարհներն ու կամուրջները, ինչպես նաև դպրոցները, ֆինանսական ներդրումների կարիք ունեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)