Իսպանիայում խոշոր երիտասարդական խմբավորում է ոչնչացվել
Աշխարհ
Իսպանիայի իրավապահ մարմինները Մադրիդում չեզոքացրել են երկրի ամենավտանգավոր և բռնի երիտասարդական խմբավորումներից մեկը։ Այս մասին հայտնել է ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը։
Խոսքը 4 Chorros խմբավորման մասին է, որը, իր հերթին, Dominican Don't Play (DDP) խմբավորման մաս է կազմում։ Ավազակները բնակվել են մայրաքաղաքի Կարաբանչել շրջանում և գործել են Մադրիդի ինքնավար համայնքում։
Ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու։ Նրանք կասկածվում են հարձակման, հրազենի և սուր զենքի ապօրինի պահպանման, ինչպես նաև հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։
4 Chorros-ի դեմ ոստիկանական գործողությունը սկսվել է հունվարին այն բանից հետո, երբ ավազակները փողոցում հարձակվել են մի տղամարդու վրա՝ սկզբում կրակ բացելով նրա վրա, ապա մի քանի անգամ մաչետեով հարվածելով գլխին և ձեռքերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)