Ռուսաստանի հետախուզությունը պարզել է՝ ով է փոխարինելու Զելենսկուն
Աշխարհ
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան գաղտնի հանդիպում են կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի և Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիի մասնակցությամբ, որտեղ քննարկվել են Զելենսկուն փոխարինելու հեռանկարները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
«Ամերիկացիներն ու բրիտանացիները հայտնել են Զալուժնիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու որոշման մասին։ Երմակը և Բուդանովը արևմտյան գործընկերներից երաշխիքներ են ստացել պահպանելու իրենց պաշտոնները և մասնակցելու կադրային այլ հարցերի լուծմանը», - ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Երմակը հարթել է Զալուժնիի քաղաքական ճանապարհը՝ համոզելով Զելենսկուն, որ հակակոռուպցիոն կառույցների լիազորությունների սահմանափակումը չի փչացնի հարաբերությունները արևմտյան երկրների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)