Ռումինիայում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ (լուսանկարներ)
Աշխարհ
Երկարատև երաշտից հետո Ռումինիայում և Բուլղարիայում տեղացած հորդառատ անձրևները մարդկային զոհերի պատճառ են դարձել։ Անձրևները սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվում են մինչ օրս։
Ռումինիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել:
Agerpres գործակալության տվյալներով՝ աղետը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի շենքերին։
Ամենաշատը տուժել են Սուչավայի և Նեամտի շրջանները: Սուչավայում երեք մարդ մահացել է հեղեղումների հետևանքով, կան նաև անհետ կորածներ: Նեամտում ավելի քան 290 տնային տնտեսություն է տուժել ջրհեղեղից, իսկ ավելի քան 1000 բնակիչ տարհանվել է:
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)