Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա․ ինչպես է նոր գազատարը փոխելու Մերձավոր Արևելքը
Աշխարհ
2025 թվականի օգոստոսի 1-ից ադրբեջանական բնական գազը կսկսի մատակարարվել Սիրիա՝ Թուրքիայի հարավային Քիլիս նահանգով։
Ինչպես հաղորդում է Oxu.Az-ը, նախնական փուլում 1.2 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազը կօգտագործվի Սիրիայի Հալեպ և Հոմս նահանգներում էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող նախագիծը կօգնի վերակենդանացնել Սիրիայի ավերված Էլեկտրական ենթակառուցվածքը և միաժամանակ, ևս մեկ անգամ, կհաստատի Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույցի կարգավիճակը:
Այս նախագիծը կարող է.
- Արագացնել Սիրիայի տնտեսության վերականգնման
- Ամրապնդել Ադրբեջանի դիրքերը որպես գազի արտահանող
- Բարձրացնել Թուրքիայի հեղինակությունը տարածաշրջանային էներգետիկայի ոլորտում
- Ստեղծել նոր հնարավորություններ էներգետիկ համագործակցության համար


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)