ԱՄՆ-ը զենք և պաշտպանական ուժեր կուղարկի Ուկրաինա
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հավելյալ պաշտպանական զենքեր ուղարկել Ուկրաինա։ Հաղորդում է CNN-ը։
Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ընթրիքից առաջ․
«Մենք պատրաստվում ենք ավելի շատ զենքեր ուղարկել։ Մենք պետք է դա անենք, նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք շատ ծանր հարվածներ են ստանում։ Մենք պետք է ավելի շատ զենք ուղարկենք, գերազանցապես պաշտպանական, քանի որ նրանք շատ-շատ ծանր հարվածներ են ստանում»,- ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)