Ադրբեջանի օդային տարածքում սահմանափակումներ կկիրառվեն
Աշխարհ
Ադրբեջանում որոշվել է օդային տարածքի օգտագործման ժամանակավոր, տեղական ռեժիմների և կարճաժամկետ սահմանափակումների ներդրման կարգը։
Ինչպես հաղորդում է APA-ն, համապատասխան կանոնակարգը ամրագրված է «օդային տարածքի օգտագործման եւ թռիչքների իրականացման կանոններում», որոնք հաստատվել են նախարարների կաբինետի որոշմամբ:
«Մարտական պատրաստվածության ստուգման ժամանակ, անհետաձգելիության հասնելու համար, օդային տարածքի օգտագործման կարճաժամկետ սահմանափակումներ կարող են սահմանվել առանց հարցում ներկայացնելու՝ Պաշտպանության նախարարության հրահանգների հիման վրա: Այդ դեպքում սահմանափակումների ներդրման մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի Միասնական օդային երթևեկության կառավարման համակարգի կենտրոններին մեկնարկից 2 ժամ առաջ, իսկ Միասնական օդային երթևեկության կառավարման համակարգի գլխավոր կենտրոնին՝ 4 ժամ առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)