Ճապոնիան և Հարավային Կորեան ակնկալում են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ մաքսատուրքերի շուրջ
Աշխարհ
Ճապոնիան դեռևս ակնկալում է Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի պայմանների շուրջ համաձայնության գալ մինչև օգոստոսի 1-ը, երբ դրանք ուժի մեջ կմտնեն: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հատուկ կառավարական օպերատիվ խմբի նիստում։ Խումբը ստեղծվել է հատուկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային քաղաքականության շուրջ առաջացած իրադրության քննարկման նպատակով:
Իսիբան ընդգծել է, որ օգոստոսի 1-ից Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի հայտարարությունը փաստորեն սահմանել է թեմայի շուրջ բանակցային գործընթացի վերջնաժամկետ:
«Մենք քննարկումը կանցկացնենք՝ ելնելով այս նոր վերջնաժամկետից՝ հասնելու այնպիսի համաձայնության, որը շահավետ կլինի թե Ճապոնիայի, թե ԱՄՆ-ի համար», – մեջբերում է վարչապետի խոսքը Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Միևնույն ժամանակ, Իսիբան ընդգծել է, որ իր վարչակազմն անհրաժեշտ ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Ճապոնիայի համար բացասական փոխզիջումներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)