Սիրիան դիմել է ԵՄ-ին՝ հրդեհների դեմ պայքարին աջակցելու համար
Աշխարհ
Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը պայքարում են Լաթաքիայի լեռնային շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտնել է, որ դիմել են Եվրամիությանը՝ աջակցություն խնդրելով հրդեհների մարման գործում: Նա հայտնել է, որ Կիպրոսի հրշեջ օդանավերը կմիանան հրդեհների մարման գործընթացին։
Նախարարը նաև նշել է, որ հուլիսի 7-ի գիշերն ուժգին քամիների պատճառով հրդեհները տարածվել են դեպի Լաթաքիայի հյուսիսային Ղասանիա (Ֆալաք) գյուղ. քաղաքացիական պաշտպանության խմբերը կարողացել են տարհանել կանանց և երեխաներին և գյուղի երիտասարդների օգնությամբ մարել հրդեհը։
«Հրդեհների մարմանը սիրիական ուժերի հետ միասին մասնակցում են թուրքական, հորդանանյան և լիբանանյան թիմեր: Նախօրեին հրդեհաշիջման գործողություններին մասնակցել է 16 ինքնաթիռ, իսկ այսօր դրանց թիվը ակնկալվում է հասցնել 20-ի», – նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)