ԵՄ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ Bloomberg
Աշխարհ
Եվրամիությունը նախատեսում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը 1.5 միլիարդ եվրոյով՝ բարեփոխումների հետաձգման պատճառով, հաղորդել է Bloomberg-ը։
Ինչպես նշվում է հրատարակության մեջ, Ուկրաինան չի կարողացել բավարարել 4.5 միլիարդ եվրոյի ամբողջական գումարը ստանալու համար անհրաժեշտ 16 ցուցանիշներից երեքը։ Այդ պատճառով 2025 թվականի հունիսին Կիևը ԵՄ-ից խնդրել է մասնակի վճարում՝ ընդամենը 3 միլիարդ եվրո։
Bloomberg-ը ընդգծում է, որ Ուկրաինան «խորապես կախված է» արևմտյան գործընկերների ֆինանսական աջակցությունից, որոնք այս օգնությունը պայմանավորել են «բարեփոխումների իրականացմամբ և կոռուպցիայի դեմ պայքարով»։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)