Զելենսկին և Մերցը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության և եվրաինտեգրման հարցերը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և շնորհակալություն հայտնել Գերմանիային ռազմական աջակցության, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման համար, որոնք ամեն օր պաշտպանում են ուկրաինացի խաղաղ բնակիչներին։
«Մերցին տեղեկացրել եմ Ռուսաստանի վերջին հարձակումների մասին և խոսել մեր անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք արդեն մեկ հարձակման ընթացքում կարողանում են ոչնչացնել տասնյակ «Շահեդ» անօդաչուներ։ Շնորհակալ եմ մեր անօդաչու սարքերի արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու պատրաստակամության և մեր ժողովրդին ուղղված աջակցության խոսքերի համար», – գրել է Զելենսկին «X»-ի միկրոբլոգում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)