Մեծ Բրիտանիան մտադիր է ճանաչել Պաղեստինը
Աշխարհ
Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետականությունը սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից (ՄԱԿԳ) առաջ, հուլիսի 29-ին կայացած կաբինետի արտակարգ նիստից հետո, մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա ընդգծել է, որ Պաղեստինի ճանաչումը տեղի կունենա, եթե Իսրայելի կառավարությունը «չհասնի հրադադարի» և «չպարտավորվի երկարաժամկետ խաղաղության գործընթացի»։
«Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եթե Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար», - նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)