Լիբիայում նավակի խորտակման հետևանքով առնվազն 18 միգրանտ է զոհվել
Աշխարհ
Լիբիայի արևելքում նավակի խորտակման հետևանքով առնվազն 18 միգրանտ է զոհվել, ևս 50-ը անհետ կորած են համարվում, հաղորդում է Reuters-ը։
«Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ մինչ այժմ պարզվել է տասը փրկվածի ինքնությունը», - ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ նավակը խորտակվել է Թոբրուկ քաղաքի ափերի մոտ՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)