Թրամփը հրաժարվել է մասնակցել G20 գագաթնաժողովին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը և քննադատել է երկրի ներքին քաղաքականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես հավանաբար ներկայացուցիչ կուղարկեմ։ Նրանք շատ վատ քաղաքականություն ունեն, շատ, շատ վատ քաղաքականություն», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ, Թրամփը նաև հայտարարել է մաքսատուրքեր սահմանելու իր պատրաստակամության մասին, եթե Ուկրաինայի շուրջ բանակցությունները ձախողվեն, սակայն կասկածի տակ է դրել դրանց արդյունավետությունը Ռուսաստանի դեմ։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանին ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրի ժամկետը լրանալու է 10 օրից, հետհաշվարկը սկսվում է այսօրվանից։ Նա հավելել է, որ Մոսկվան «հավանաբար մտադիր է շարունակել ռազմական գործողությունները»։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը նշել է , որ Ռուսաստանը չի արձագանքել Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրին։ Սա հիասթափեցրել է նրան։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)