Հուսիթները հայտարարել են Իսրայելի օդանավակայանին հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին
Աշխարհ
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հուսիթները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտնել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան:
«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Բեն Գուրիոնին օդանավակայանի վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը», - ասել է Սարիան՝ ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
«Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», - հավելել է «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակը՝ նշելով, որ հարձակման արդյունքում դադարեցվել է Իսրայելի գլխավոր օդանավակայանի գործունեությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)