Մոլդովայի նախագահ Սանդուն ընտրություններին «արտաքին միջամտության» հարցով Անվտանգության խորհուրդ է հրավիրել
Աշխարհ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 30-ին երկրի Գերագույն անվտանգության խորհրդի նիստ կգումարի՝ ընտրական գործընթացին «արտաքին միջամտության» պատճառով։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը։
Հայտարարության մեջ ասվում է, որ նիստում կքննարկվեն Մոլդովայում ընտրական գործընթացին տեղեկատվական մանիպուլյացիաների և արտաքին միջամտության դեմ պայքարի միջոցառումները։
Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)