Թուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանց․ ТАСС
Աշխարհ
Թուրքիան կարող է Ռուսաստանին հանձնել Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով հետախուզվող անձանց, որոնց զոհ է դարձել 149 մարդ: Այս մասին հաղորդել է փաստաբան Իգոր Տրունովը, փոխանցում է ТАСС-ը:
«Թուրքիայի իրավապահ մարմինները կարող են ՌԴ-ին հանձնել ահաբեկչության գործով բոլոր մեղադրյալներին, այդ թվում՝ ահաբեկչության անմիջական կատարող Մուհամադսոբիր Ֆայզովի եղբորը։ Հետախուզվում է նաև «Կրոկուսի» ահաբեկչության գործով մասնակից Ումեջոն Սոլիևը, ով Տաջիկստանում մեղադրվում է ավազակության մեջ», - հայտնել է զրուցակիցը։
Հետաքննության տվյալներով՝ ֆայզովի եղբայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ է։ Ինչպես նաև պարզել է դարձել, որ մինչև հանցանքը վերջինիս մոտ հանգրվանել են հարձակման անմիջական մասնակիցներ Սաիդակրամի Ռաչաբալիզոդան և Շամսիդին Ֆարիդունին: «Մյուս հանցակիցների ազգանունները, հետաքննության շահերից ելնելով, իրավապահները չեն հրապարակում», - եզրափակել է փաստաբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)