Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավին
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգին։ Այս մասին հայտնել է Sham հեռուստաալիքը։
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Աս-Սուվեյդա քաղաքի մոտակայքում, որը նահանգի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրի տարածքում։ Նպատակակետերը եղել են Սիրիայի պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերը, ինչպես նաև արաբական ցեղերի աշխարհազորայինները։
Հուլիսի 20-ին Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ Սպիտակ տանը աճում է դժգոհությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սիրիայում ավիահարվածներից հետո ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարծում է, որ վարչապետը «դուրս է եկել վերահսկողությունից», և նրա քաղաքականությունը դառնում է ապակառուցողական և կարող է վարկաբեկել պետության ղեկավարի ջանքերը՝ տարածաշրջանը կայունացնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)