Շանհայում 280 հազար մարդ Է տարհանվել (տեսանյութ)
ՏեսանյութերՇանհայի իշխանությունները ժամանակավորապես տարհանել են ավելի քան 280 հազար մարդու՝ «Կո-Մեյ» թայֆունով պայմանավորված հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Քաղաքում ակտիվացել է հեղեղումներին և թայֆուններին արձագանքման չորս մակարդակներից երրորդը (առաջին մակարդակն ամենաբարձրն է):
Շանհայի օդերևութաբանական կայանի կանխատեսումներով՝ մեգապոլիսում օրվա ընթացքում ավելի քան 80 մմ տեղումներ կլինեն, ինչը կարող է ենթակա շրջաններում հեղեղումներ առաջացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)