Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի հրեշավոր ահաբեկչությունը․ Նեթանյահու
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը խրախուսում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման ահաբեկչական գործունեությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ Սթարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի «հրեշավոր ահաբեկչությունը» և պատժում է դրա զոհերին: Նա ընդգծել է, որ Իսրայելի հետ սահմանին գտնվող այսօրվա «ջիհադիստական պետությունը» վաղը կսպառնա Մեծ Բրիտանիային:
Հուլիսի 30-ին Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադնոկը հայտարարել է, որ վարչապետ Քեյր Սթարմերը սեպտեմբերին Պաղեստինի պետականությունը ճանաչելու հնարավորության մասին իր հայտարարություններով չի նպաստում Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)