ԱՄՆ ֆինանսների նախարարը մտահոգություն է հայտնել Չինաստանի կողմից իրանական նավթի գնումների վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Չինաստանը մեծ ծավալի իրանական նավթ է գնում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Շվեդիայի մայրաքաղաքում ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել չինական կողմին Պեկինի կողմից պատժամիջոցների ներքո իրանական նավթի 90%-ը գնելու վերաբերյալ։
Հուլիսի 29-ին Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից ԱՄՆ-Չինաստան սակագնային պատերազմում դադարի երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)