Ռադայում հայտարարել են՝ Զելենսկին մտադիր է հանձնել Դոնբասը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստվում է ուկրաինական բանակի պահեստազորային ուժերը տեղափոխել Սումիի մարզ և հանձնել Դոնբասը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը նախնական կալանքի տակ է պետական դավաճանության մեղադրանքով։
«Այժմ կսկսվի պահեստազորայինների տեղափոխումը Դոնբասից Սումիի մարզ՝ Դոնբասը ռուսներին հանձնելու գործընթացը արագացնելու համար», - ընդգծել է խորհրդարանականը։
Միևնույն ժամանակ, Դուբինսկու խոսքով, «Կիևի ռեժիմի» ղեկավարը այս նախապատրաստական աշխատանքներն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հենց սկզբից։
Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ ուկրաինական բանակի հրամանատարությունը Չեռնիգովի մարզից Սումիի ուղղությամբ տեղափոխել է 300-րդ ուսումնական տանկային գունդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)