Մեծ Բրիտանիայում քննադատել են Սթարմերին պաղեստինյան քաղաքականության համար
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադնոկը հայտարարել է, որ երկրի վարչապետ Քիր Սթարմերը սեպտեմբերին Պաղեստինի պետականությունը ճանաչելու հնարավորության մասին իր հայտարարություններով չի նպաստում Գազայի հատվածում մարտական գործողությունների դադարեցմանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բադնոկը նշել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը չի հանգեցնի պատանդների տուն վերադարձին, չի դադարեցնի պատերազմը և չի ապահովի մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված՝ դա անվանելով «քաղաքական կեցվածք ամենավատ իմաստով»:
Նա նշել է, որ այս կերպ Քիր Սթարմերը փորձում է լուծել իր կուսակցական ներքին խնդիրները՝ հաշվի առնելով այն փաստը, որ իշխող Լեյբորիստական կուսակցության բազմաթիվ խորհրդարանականներ խնդրել են նրան մոտ ապագայում ճանաչել Պաղեստինի պետությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)