Հռոմում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Աշխարհ
Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ ռուսաֆոբիայի մասին հրապարակման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Պարամոնովին կանչել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ Պատճառը նախագահ Սերջիո Մատարելայի և այլ պաշտոնյաների ներառումն է ենթադրյալ «ռուսաֆոբների» ցուցակում։
«Տայանին պետության ղեկավարի ներառումը այս ցուցակում համարում է երկրի և իտալացի ժողովրդի դեմ ուղղված սադրանք և իր ինստիտուցիոնալ և անձնական համերաշխությունն է հայտնում նախագահ Մատարելային», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)