Ֆրանսիան գլխավորում է կոալիցիա՝ Պաղեստինի ճանաչման համար
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիան նախաձեռնել է միջազգային կոալիցիա, որը նպատակ ունի աջակցել Պաղեստինի պետության ճանաչմանը։ Ֆրանսիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունը ստորագրել են 15 երկրի արտաքին գործերի նախարարներ, այդ թվում՝ Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան։
Երկրները միաձայն կոչ են արել անհապաղ հրադադար հայտարարել Գազայի հատվածում, ազատ արձակել բոլոր պատանդներին և ապահովել մարդասիրական մուտքը շրջան։ Նրանք վերահաստատել են երկու պետությունների համատեղ գոյության սկզբունքը՝ Իսրայելի և Պաղեստինի միջև, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի և միջազգային իրավունքի, գրում է Лента.ру-ն։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հավելել է, որ կոալիցիան բաց է միանալու բոլոր այն երկրների համար, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինը։ ԱՄՆ-ն խստորեն քննադատել է նախաձեռնությունը՝ այն որակելով որպես «ՀԱՄԱՍ-ի շահերին ծառայող քայլ» և «պատանդների զոհերին հասցված վիրավորանք»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ