Ինչու է ԱՄՆ-ն Լիբանանից պահանջել զինաթափել «Հեզբոլլահին»․ Reuters
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն Լիբանանից պահանջել է զինաթափել «Հեզբոլլահին»՝ երկրից Իսրայելի ԶՈւ-ի դուրսբերման երկխոսությունը վերսկսելու համար։ Հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ աղբյուրների՝ առանց լիբանանյան իշխանությունների այս որոշման Վաշինգտոնը կդադարեցնի Բեյրութ ուղարկել Թուրքիայում իր դեսպան Թոմաս Բարաքին, ինչպես նաև չի խոչընդոտի Լիբանանում Իսրայելի գործողությանը:
Նշվում է, որ եթե Արաբական Հանրապետության կառավարությունը հրաժարվի զինաթափել «Հեզբոլլահին», Իսրայելի ԶՈւ-ն կավելացնի հարվածների քանակը, այդ թվում նաև Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)