Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
Աշխարհ
Չինաստանը էներգետիկ անվտանգության քաղաքականության մեջ կհետևի իր շահերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների՝ Ռուսաստանի և նրա գործընկերների նկատմամբ 100% երկրորդական մաքսատուրքեր մտցնելու վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանը կձեռնարկի էներգետիկ անվտանգության ողջամիտ միջոցառումներ՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա», - ճեպազրույցի ժամանակ ասել է Գո Ցզյակունը։
Նա Թրամփին հիշեցրել է, որ մաքսատուրքային պատերազմում հաղթողներ չկան, և ԱՄՆ-ի կողմից հարկադրանքն ու ճնշումը չեն լուծի խնդիրները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն