Ռուսաստանում էլեկտրոնային ստորագրությունը կանցնի Max մեսենջերի միջոցով
Ռուսաստան
Ռուսաստանում փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրման գործընթացը շուտով կկատարվի բացառապես Max մեսենջերի միջոցով։ Համապատասխան օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին՝ հաստատելով ազգային մեսենջերի պարտադիր կիրառումը։
Ըստ օրենքի՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը կկարողանան ստորագրել փաստաթղթեր «Գոսկլյուչ» հավելվածի միջոցով՝ միայն Max մեսենջերով։ Այս քայլը ներկայացվում է որպես քայլ դեպի միասնական թվային հարթակ։
Փոփոխությունը կարող է ազդել գործարարների և կազմակերպությունների աշխատանքային գործընթացների վրա՝ պարտադրելով անցում կատարել պետական հաստատված կապի միջոցներին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան