Թրամփը զիջումների է գնացել Ծինփինին․ WP
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է զիջումների գնալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Վաշինգտոն-Պեկին հնարավոր առևտրային գործարքի, ինչպես նաև առաջնորդների հանդիպման պատճառով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Թայվանի վարչակազմի ղեկավար Լայա Ցինդեի այցը ԱՄՆ չեղարկվել է Վաշինգտոնի՝ երթուղին փոխելու փորձից հետո», - հայտնել է ամերիկացի պաշտոնյան:
Աղբյուրները նաև հայտնել են՝ ԱՄՆ վարչակազմը ցանկանում էր ստիպել Ցինդեին խուսափել խոշոր քաղաքներից և սահմանափակել նրա մասնակցությունը հանրային տարածքում իր ուղևորության ընթացքում: Բացի այդ, Վաշինգտոնը հետաձգել է Թայվանի պաշտպանության նախարար Լի Ցզեի այցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)