Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Աշխարհ
Ռուս-չինական համատեղ «Ծովային փոխազդեցություն-2025» ռազմածովային վարժանքները նախատեսված են օգոստոսի 1-5-ը։ Դրանք տեղի կունենան Ճապոնական ծովում: Այս մասին հայտնել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ վարժանքների նպատակն է Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ռազմական նավաստիների փորձի փոխանակումը: Մամուլի ծառայությունը ընդգծել է, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն երրորդ երկրների դեմ:
Վլադիվոստոկում կտեղակայվի հրամանատարական շտաբ, որտեղ Ռուսաստանի ռազմածովային ուժերի և ՉԺՀ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները կպլանավորեն և քարտեզների վրա կկիրառեն ջրում համատեղ գործողությունների կազմակերպումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)