ՌԴ դատարանը մեկուսարանում է թողել Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն
Ադրբեջան
ՌԴ դատարանը մերժել է Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Մութվալի Շիխլինսկու փաստաբանի և որդու կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին հայտնել է փաստաբան Պավել Կորոբովը, գրում է РБК-ն։
Ըստ դատարանի որոշման Շիխլինսկին կմնա քննչական մեկուսարանում մինչև սեպտեմբերի 14-ը։ Դատական նիստը տեղի է ունեցել փակ ռեժիմով: Մութվալի Շիխլինսկին նիստին մասնակցել է հեռավար՝ քննչական մեկուսարանից տեսակապով։
Նրան մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան