ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի գործողությունները Գազայում անվանել են ցեղասպանություն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր-Գրինը Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում որակել է որպես ցեղասպանություն։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանց X-ում՝ ընդգծելով, որ չնայած հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունը սարսափելի էր, նույնքան սարսափելի է Գազայում շարունակվող հումանիտար աղետն ու սովը։
Թեյլոր-Գրինը դարձել է Հանրապետական կուսակցության առաջին կոնգրեսականը, ով հրապարակայնորեն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը՝ Իսրայելի գործողությունների մասին խոսելիս։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննադատել էր Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը՝ ճանաչելու Պաղեստինը՝ այն անվանելով «ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը ծառայող» որոշում։ Նրա խոսքով՝ այդ քայլը վիրավորում է հոկտեմբերի 7-ի ահաբեկչության զոհերին և հեռացնում խաղաղությունից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ