Ավստրալիայի առաջին հրթիռը ընկել է մեկնարկից ընդամենը 14 վայրկյան անց
Համաշխարհային Մամուլ
Ավստրալիայի պատմության մեջ առաջին տիեզերական հրթիռը՝ Eris-ը, ընկել է մեկնարկից ընդամենը 14 վայրկյան անց։ Այս մասին հայտնել է նախագծող ընկերությունը՝ Gilmour Space Technologies։
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Քվինսլենդ նահանգի հյուսիսում գտնվող Բոուեն տիեզերակայանից։ Առաջին աստիճանի շարժիչները աշխատել են 23 վայրկյան, սակայն հրթիռը թռիչքի մեջ մնացել է միայն 14 վայրկյան։ Ընկերությունը փորձն անվանել է «ուժեղ արդյունք» և «մեծ առաջընթաց Ավստրալիայի ինքնիշխան տիեզերական ծրագրի համար»։
Gilmour Space Technologies-ը նշել է, որ թռիչքի ընթացքում հաջողվել է հավաքել արժեքավոր տեխնիկական տվյալներ, որոնք կօգնեն հաջորդ փորձարկումներում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ