Արևմուտքում հայտնել են Զելենսկուն Զալուժնիով փոխարինելու մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վոլոդիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի ԶՈւ-ի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հնարավոր փոփոխությունը կապացուցի, որ Կիևը պարզապես «խաղալիք է ՆԱՏՕ-ի ձեռքում»։ Նման կարծիք է հայտնել ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն, փոխանցում է Lenta-ն։
«Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա դա կապացուցի, որ ուկրաինական ժողովրդավարությունն ի սկզբանե ոչ այլ ինչ էր, քան գրոտեսկային ֆարս, և այդ երկիրը, ցավոք, խաղալիք է ՆԱՏՕ-ի ձեռքում», - ասել է նա:
Քաղաքական գործիչն ընդգծել է՝ համաձայն չէ Ուկրաինայի ղեկավարության փոփոխության հետ, եթե այդ որոշումն անհրաժեշտ է միայն հակամարտությունը ձգձգելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)