ՆԱՍԱ-ն նշում է՝ տիեզերքում համագործակցությունը Ռուսաստանի հետ շարունակվում է
Համաշխարհային Մամուլ
Նույնիսկ ամենադժվար ժամանակներում ԱՄՆ-ը չի խզում կապը Ռուսաստանի հետ տիեզերական համագործակցության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ժամանակավոր ղեկավար Շոն Դաֆին՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ չնայած Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ուկրաինայի հարցում «ծայրահեղ տարաձայնություններին», տիեզերքը մնում է միջազգային համագործակցության տարածք, որտեղ կողմերը շարունակում են գտնել փոխհամաձայնության եզրեր։
«Մենք ունենք խնդիրներ, որոնց շուրջ դեռ պետք է աշխատենք, բայց մտադիր ենք պահպանել դաշնակցային, գործընկերային և բարեկամական հարաբերություններ, քանի դեռ մարդկությունը շարունակում է տիեզերքի ուսումնասիրությունը», — նշել է Դաֆին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ