Ուկրաինական բանակը հարվածել է Բելգորոդի մարզին․ կա վիրավոր քաղաքացի
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի Բելգորոդի մարզին։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը՝ Telegram-ում։
Հարվածի թիրախում է հայտնվել Նիկոլսկոե գյուղը, որտեղ FPV-դրոնով գրոհի արդյունքում վիրավորվել է խաղաղ բնակիչ։ Վերջինս ստացել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել բժիշկների հսկողության տակ։
Գլադկովի խոսքով՝ վնասվել է նաև քաղաքացու մեքենան։ Ավելի վաղ նույն օրը հրապարակվել էր տեսանյութ, որում երևում էր ուկրաինական դրոնի հարվածը Բելգորոդի բազմաբնակարան շենքին։ Այդ դեպքի ժամանակ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ