Քիմ Քարդաշյանը ներկայացրել է դեմքի բանդաժներ և դարձել ծաղրանքի առարկա համացանցում
Աշխարհ
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր Skims բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի համար նախատեսված կոլագենային բանդաժներ։ Դրանք, ըստ պաշտոնական նկարագրության, նախատեսված են գիշերային օգտագործման համար՝ դեմքի այտուցվածությունը նվազեցնելու նպատակով։ Մեկ բանդաժի արժեքը կազմում է 48 դոլար։
Նորույթի շնորհանդեսից հետո օգտատերերն անմիջապես բաժանվել են երկու ճամբարի․ մի մասը քննադատել է Քարդաշյանին՝ այն անվանելով «հերթական անհեթեթություն», մյուսները նշել են, որ «դա իսկապես աշխատում է»։ «Պարզապես քնեք առանց գլուխը փաթաթելու», — գրել են մեկնաբանողներից մեկը, իսկ մյուսը հավելել է՝ «հերթական բանն է, որ կանանց ստիպում է կասկածել իրենց արտաքինին»։
Հունիսին Քարդաշյանը նույնպես բախվել էր քննադատությունների, երբ Skims-ը ներկայացրել էր շորտեր՝ արհեստական մեծացված ազդրերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)