Apple հորդորում է շտապ թարմացնել բոլոր iPhone-ները՝ անվտանգային խնդիրների պատճառով
Համաշխարհային Մամուլ
Apple ընկերությունը թողարկել է iOS 18.6 օպերացիոն համակարգի թարմացումը և կոչ է արել բոլոր iPhone օգտագործողներին անհապաղ տեղադրել այն։ Ինչպես հայտնում է Daily Express-ը, թարմացումը ուղղված է ավելի քան 20 սխալների և անվտանգային խոցելիությունների շտկմանը։
Անվտանգության ոլորտի մասնագետ Ջոշ Շտայնը ընդգծել է, որ թարմացումն անհրաժեշտ է բոլորի համար, քանի որ այն ուղղում է WebKit-ի մի շարք խոցելիություններ, որոնք կարող էին օգտագործվել գաղտնի տվյալների արտահոսքի համար։ Բացի այդ, շտկումներ են արվել նաև CoreAudio և CoreMedia համակարգերում։
Թարմացումը հասանելի է iPhone Xr, Xs, Xs Max և ավելի նոր մոդելների համար։ Չնայած iOS 18.6-ն չի ներառում նոր գործառույթներ, մասնագետները նշում են, որ սա բնական է՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն իր կյանքի վերջնափուլի մեջ է։ Սեպտեմբերին այն կփոխարինվի iOS 26 տարբերակով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը