Գերմանիան կվերանայի Զելենսկու օրինագիծը․ ԱԳՆ
Աշխարհ
Գերմանիան կուսումնասիրի Վլադիմիր Զելենսկու նոր օրինագիծը, որը, ենթադրաբար, ուղղված է Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախության ամրապնդմանը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Գիզեն։
Հուլիսի 24-ին Զելենսկին իր Telegram ալիքում գրել էր, որ առաջարկել է Գերմանիային միանալ օրինագծի քննարկմանը, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստակամություն է հայտնել օգնել նրան այս հարցում։
«Մենք ուշադիր կուսումնասիրենք այս օրենքը և ապագայում ուշադիր կհետևենք գործընթացին։ Այս ուսումնասիրությունը դեռևս ավարտված չէ», - լրագրողներին ասել է Գիզեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)