Ցունամին հասել է Պերուի ափերին
Աշխարհ
Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին հասել է Պերուի Հանրապետության ափերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սկսել է ալիքների շղթա ժամանել, այս երևույթը կշարունակվի մինչև ժամը 14։11-ը (Մոսկվայի ժամանակով 22։11- խմբ.) ամբողջ ափի երկայնքով։ Ալիքների բարձրությունը, կանխատեսումների համաձայն, կկազմի 0.78-ից 1.86 մետր», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Կամչատկայում տեղի ունեցավ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ևս երկու երկրաշարժ՝ 5.1 և 5.0 մագնիտուդով, տեղի են ունեցել Կուրիլյան կղզիների ափամերձ շրջաններում 20 րոպեի տարբերությամբ։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)