«Զգո՛ւյշ եղիր խոսքերիդ մեջ»․ Թրամփը՝ Մեդվեդևին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են անում Ռուսաստանն ու Հնդկաստանը, և նրանց տնտեսություններն անվանել է «մեռած»։ Նա իր կարծիքը հայտնել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Թող նրանք [Հնդկաստանն ու Ռուսաստանը] միասին ոչնչացնեն իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար մեկ է։ Մենք շատ քիչ գործարքներ ենք կնքում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, աշխարհում ամենաբարձրերից մեկը։ Նմանապես, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գրեթե ոչ մի գործարք չեն կնքում միմյանց հետ», - գրել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը առաջարկել է «ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա» և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին հորդորել է «զգույշ լինել իր խոսքերի մեջ»։ Թրամփը շեշտել է, որ Մեդվեդևը «մտնում է շատ վտանգավոր տարածք» և նրան անվանել է «Ռուսաստանի ձախողված նախկին նախագահ, որը կարծում է, թե դեռ նախագահ է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)