Երեք խորհուրդ՝ ինչպես ավարտել հակամարտությունը Ուկրաինայում․ FP
Աշխարհ
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Թրամփին խորհուրդներ է տվել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու վերաբերյալ: Նրա խոսքերն է փոխանցում Foreign Policy-ն։
«Եթե ես լինեի նախագահ Թրամփը կամ նրա խորհրդականը, առաջին հերթին կհամոզվեի, որ պատժամիջոցները, որոնցով նա սպառնում է, արդյունավետ լինեն։
Երկրորդ՝ կբռնագրավեի հինգից տասը միլիարդ դոլարի ռուսական ակտիվները, որոնք պահվում են ամերիկյան բանկերում, և դրանք կտայի Ուկրաինային։ Այդ քայլը կդրդի նաև Եվրամիությանը նույնը անել Ռուսաստանի սառեցված ակտիվների հետ:
Երրորդ՝ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ինչը Ռուսաստանին հասկացնել կտա, որ Արևմուտքը չի լքի Ուկրաինան, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կստեղծի հրադադարի համար», - Խորհուրդ է տվել դիվանագետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)