Արքայադուստր Բեատրիսը առաջին անգամ հանրությանը ներկայացավ դստեր՝ Աթինայի հետ
Ժամանց
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ Իորքի արքայադուստր Բեատրիսը առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր դստեր՝ Աթինայի հետ։ Փոքրիկը ծնվել է 2021 թվականին, և մինչ այժմ ծնողները հազվադեպ էին նրան ցուցադրում հանրության առջև։
Թագավորական ընտանիքի երկրպագուները մեծ հետաքրքրությամբ արձագանքեցին արքայադստեր նոր լուսանկարներին, որոնք արագ տարածվեցին սոցիալական ցանցերում։ Բեատրիսը և ամուսինը՝ Էդուարդո Մապելլի Մոցցին, հայտնի են իրենց համեստությամբ և փորձում են հնարավորինս պաշտպանել դստեր անձնական կյանքը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան