Հութիները անօդաչու թռչող սարքով հարվածել են Իսրայելին
Աշխարհ
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները անօդաչու թռչող սարքերով Իսրայելում հարձակվել են երեք ռազմական թիրախի վրա։ Այս մասին «Ալ Մասիրահ» հեռուստաալիքին հայտնել է հութիների զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են Թել Ավիվում ռազմավարական կարևոր նշանակության թիրախի։ Երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Աշկելոնում գտնվող ռազմական թիրախի վրա, իսկ մեկը՝ Նեգևի անապատում գտնվող ռազմական թիրախի վրա։
Սարիան նշել է, որ հութիների մարտական գործողությունը հաջող է եղել, բոլոր թիրախները ճշգրիտ են խոցվել։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)