Թալիբները քննադատել են ՄԱԿ-ին
Աշխարհ
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահեդը դատապարտել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը չեզոքությունից հրաժարվելու համար: Այս մասին հաղորդում է Ariana News-ը։
«ՄԱԿ-ը պետք է մնար չեզոք հաստատություն: Սակայն ներկայումս այն աշխատում է բավարարել Արևմտյան քաղաքական օրակարգը», - ասել է Մուջահեդը։
Թալիբանի խոսնակի խոսքով՝ ՄԱԿ-ում Աֆղանստանի ներկայիս ներկայացուցիչ Նասիր Ահմադ Ֆաիկը կորցրել է «ներքին լեգիտիմությունը» այն բանից հետո, երբ նշանակվել է այդ պաշտոնում երկրի տապալված աշխարհիկ կառավարության կողմից: Թալիբանը պահանջել է, որ մշտական ներկայացուցիչը փոխարինվի 2021 թվականից, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիազորագրերի կոմիտեն նրան ամեն տարի պահել է պաշտոնում։
«Ու՞մ է ներկայացնում այս անձը: Ի՞նչ սկզբունքներով և արձանագրություններով է նա աշխատում: Նա ներքին լեգիտիմություն չունի և չի ներկայացնում Աֆղանստանի ժողովրդին», - ընդգծել է Մուջահեդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)