Մի երկրում վերացվել է 2021 թվականից գործող արտակարգ դրությունը
Աշխարհ
Մյանմայի իշխող ռազմական ուժերը հուլիսի 31-ին, չեղյալ են հայտարարել երկրում չորսուկես տարի տևած արտակարգ դրությունը: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
2021 թվականի փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվել համընդհանուր ընտրությունների անցկացման համար, որոնք նախատեսված են առաջիկա ամիսներին՝ շարունակվող քաղաքացիական պատերազմի ֆոնին:
Բանակի ներկայացուցիչ Զո Մին Թունի խոսքով՝ երկիրը պետք է շարժվի «դեպի բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)