Սիրիան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին
Աշխարհ
Սիրիան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ երկրների միջև համագործակցության նոր էջ բացելու պատրաստակամության համար: Այս մասին հայտարարել է Հանրապետության ԱԳ նախարար Ասաադ ալ-Շիբանին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Lenta-ի թղթակիցը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին համագործակցության նոր էջ բացելու պատրաստակամության համար, և սկսում ենք երկխոսություն, որը մեծ կարևորություն ունի, քանի որ որոշում է ներկան և ապագան։ Մեր երկրների հարաբերությունները պատմական բնույթ են կրում, և այժմ նրանք ճիշտ ուղու վրա են։ Մենք վերականգնում ենք տնտեսությունը և մեզ բարեկամներ են պետք», - նշել Է դիվանագետը։
Նախարարը ընդգծել է՝ տարածաշրջանում խաղաղությունն «անհնար է առանց այլ երկրների վրա Իսրայելի հարձակումների դադարեցման»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)