Պուտինը հանդիպել է Լաոսի նախագահի հետ Կրեմլում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթին, ով ժամանել է Մոսկվա պաշտոնական այցով։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հարցեր, ինչպես նաև կփոխանակվեն կարծիքներով տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների շուրջ։
Մինչ այդ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)